Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1959 թ. հոկտեմբերի 30-ին, գյուղ Ոսկեհատ, Էջմիածին։ Ավազանի անունը՝ Մկրտիչ։

1966-1976 թթ․ - Ոսկեհատի միջնակարգ դպրոց։

1978-1980 թթ. - զինվորական ծառայություն խորհրդային բանակում։

1980-1984 թթ.- Գևորգյան հոգևոր ճեմարան։

1986-1988 թթ. -Լենինգրադի հոգևոր ակադեմիա:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1983 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի։

1985 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի։

2001թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի։ Թեզ՝ «Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի պատմությունը»)։

2001 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2013թ.  - արքության պատիվ՝  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

1984-1986 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս (Ներածություն Հին Կտակարանի):

1988 թ. - Լենինգրադի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ:

2000-2001 թթ. - Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի պաշտոնակատար։

2001 թ.-ին - Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ և Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում։

2007թ.-ից – անդամ Գերագույն Հոգևոր Խորհրդի։